Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը

Պոպուլիստական և իզմեր չունեցող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում՝ քողարկելու իր ձախողումները :

2020- ի հուլիսին մեր զինված ուժերը՝ պատվով պաշտպանելով հայրենի սահմանները, դիրքային առավելության հասան հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում: Բայց,այնուամենայնիվ,

Փաշինյանի իշխանությանը չհաջողվեց այն կապիտալիզացնել դիվանագիտության մեջ:

1. Որևէ միջազգային կառույց նույնիսկ Ադրբեջանին քննադատելու փորձ չարեց:

2. Նիկոլի իշխանությունը չկարողացավ գեթ մեկ հայամետ հայտարարություն կորզել որևէ միջազգային կառույցից. միակ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ նաև ինքնորոշման իրավունքին ,արել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ-ի ջանքերով:

3. Եթե 2016-ի դեկտեմբերին մեր դաշնակիցը մեղադրեց պրովոկացիայի մեջ Ադրբեջանին, ապա 2020-ին քննադատության սլաքներն ուղղվեցին ընդդեմ ՀՀ- ի:

4 . 2016-ի դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան Տավուշում ադրբեջանցիների հարձակման փորձը խիստ քննադատեց`անվանելով այն պրովոկացիա:

5. Մինչդեռ 2020-ի հուլիսյան դեպքերից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայկական կողմի գործողություններն անվանեց «չարդարացված արձագանք»:

Այս փաստերը ի ցույց են դնում օրվա իշխանությունների քաղաքական անկարողությունը:

Իշխանությունների ապիկարության պատճառով հայոց բանակի հաջողությունները վեր են ածվել դիվանագիտական ֆիասկոյի:

Ըստ այդմ՝ ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը»:

Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերըՊոպուլիստական և իզմեր չունեցող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում՝…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Samstag, 22. August 2020

 

Տեսանյութեր

Լրահոս