«Փյունիկ»-ի նոր ֆուտբոլիստը Նիգերիայից է
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 20-ամյա նիգերիացի կիսապաշտպան Ջուլիուս Դևիդ Ուֆուոմայի հետ։ Ջուլիուս Դևիդը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է Վանաձորի «Լոռիում», որի կազմում մասնակցել է 23 խաղի։