Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագը ձերբակալվել է հարբած ծեծկռտուքի և ոստիկանի վրա հարձակման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը ոստիկանության կողմից ձերբակալվել է հունական Միկոնոս կղզում:

Անգլիացի պաշտպանը հանգիստն է անցկացնում երկար մրցաշրջանից հետո. «Մանչեսթեր Յունայթեդը» միայն օգոստոսի 16-ին լքեց Եվրոպայի լիգան: Ըստ The Sun-ի, օգոստոսի 21-ի ֆուտբոլիստը հայտնվել է տհաճ իրավիճակում. երեկույթի ընթացքում խաղացողին ընկերակցողները վիճել են արձակուրդն անցկացնող այլ անգլիացիների հետ, և սկսվել է հարբած ծեծկռտուքը:

Ոստիկանները դեպքի վայր են ժամանել՝ իրավիճակը հարթելու, բայց Հարին և նրա ընկերները չեն հանձնվել առանց կռվի. ֆուտբոլիստը մեղադրվում է իրավապահ մարմիններին վիրավորելու և ոստիկանության ծառայողի վրա հարձակման մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս