Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, իսկ օգոստոսի 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ը կնվազի 11-13 աստիճանով, օգոստոսի 24-27-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: