Բաժիններ՝

ԿԽՄԿ-ն Արցախի Առողջապահության նախարարությանը 4 վրան է նվիրաբերել Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 45մ² մակերեսով 4 վրան է նվիրաբերել Արցախի Առողջապահության նախարարությանը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և՛ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս