Բաժիններ՝

Էրդողանը 1 ամիս սպասել է «բարի լուրն ավետելու» համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 19-ին ելույթի ընթացքում հայտնել էր, որ ուրբաթ օրը լավ լուր է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակաշրջան է սկսվելու։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է Սև ծովում էներգետիկ պաշարների հայտնաբերմանը։

Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում գրել է, որ Էրդողանը լուրն «ավետելու» համար 1 ամիս սպասել է, իսկ սպասելու պատճառը պաշարների հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացումն էր:

«Այնպիսի տեխնիկական թեստեր են անցկացվել, ինչպիսիք են պաշարների հաշվարկումը, ծավալը, խորությունը: Եթե այս թեստերի ընթացքում լուրջ արդյունք չստացվեր, նախագահ Էրդողանը չէր հայտարարի «բարի լուրի» մասին»,-գրել է նա:

Միևնույն ժամանակ լրագրողը նշել է, որ ամեն դեպքում հնարավոր չէ հստակ ասել, թե լուրը ինչի մասին է, քանի դեռ Էրդողանը չի հայտարարել:

Նրա խոսքով` Թուրքիայի նախագահը այդ լուրը հայտնելու է մի ծրագրի շրջանակում, որի աշխատանքերը նախապես գաղտնի են կազմակերպվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս