 
                        Coca Cola-ն լքում է Հունաստանը
 
                                    «Կոկա Կոլա Հելլենիք Բոթլինք Քամփնին» որոշել է հանել իր արժեթղթերը Աթենքի ֆոնդային բորսայից և տեղակայել դրանք Լոնդոնյան ֆոնդային բորսայում:
Այս որոշումը կարող է վնաս հասցնել հունական տնտեսությանը, քանզի, փորձագետների կարծիքով՝ դա երկրի բիզնեսին ուղղված ազդանշան է:
«Հունական բորսաները կորցնում են շատ լուրջ ընկերություններ»,- նշել է վերլուծաբան Մանոս Խանձիդակիսը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        