Հունաստանում 4-ից մեկը գործազուրկ է
Հունաստանում գործազրկությունը աճել է մինչև 25.1%: Այդ մասին տեղեկացնում է Հունական վիճակագրական ծառայությունը:
Գործազրկությունը հուլիսին հասել է 25.1%-ի՝ 2011 հունիսի 17.8%-ի համեմատ: Հուլիսին գործազուրկների թիվը հասել է 1.2 միլիոնի: Մեկ ամսվա ընթացում 23.2հազար մարդ աշխատանքից զրկվել են, իսկ տարեկան ցուցանիշը կազմել է 378 հազար: Ընդ որում, 15-24 տարեկանների շրջանում 54.2%-ը չունի աշխատանք:
Հունաստանի իրավիճակը շատ ծանր է, քանզի արդեն 6-րդ տարին է, ինչ նկատվում է ռեցեսիա և անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ձեռնարկել բյուջեի ծախսերի կրճատման և ԵՄ և ԱՄՀ վարկեր ստանալու համար:
Բյուջեի նախագիծը, որը ներկայացվել է խորհրդարան, նախատեսում է տնտեսական ակտիվության կրճատում՝ 3.8%-ով: Նաև կանխատեսվում է, որ գործազրկության մակարդակը կաճի մինչև 24.7%: