Արցախում հաստատվել է կորոնավիրուսի մեկ նոր դեպք

Արցախի Հանրապետությունում օգոստոսի 18-ի դրությամբ հատատվել է կորոնավիրուսով վարակվածության 1 նոր դեպք:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որոնցից 248-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում են ստանում 6, ընդհանուր առմամբ մեկուսացված են մնում 11 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 8 207 փորձանմուշի հետազոտություն:

Հանրապեությունում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Մահվան մեկ դեպքում քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս