Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն անցել է 25 հազարից
Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահերի թիվն անցել է 25 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, վարակվածներից հիվանդությունը հաղթահարել է 839 հազարից ավելի մարդ:
Վարակվածության ընդհանուր թիվը մայրցամաքում կազմում է 1 մլն 124 հազար 19:
Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը (587 հազար 345 վարկակիր), Եգիպտոսը (96 հազար 475), Նիգերիան (49 հազար 68) և Գանան (42 հազար 653):