Բաժիններ՝

Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի ՀՀ ազգային հերոսի կոչում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետության նախագահին ուղղված միջնորդություն է ստորագրել` տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներին «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև կապիտան Ռուբեն Սանամյանին ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարեւոր միջնորդություն եմ ստորագրել եւ այդ առիթով հեռախոսազրույց եմ ունեցել Նախագահի հետ։ Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրման, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգեւատրման։ Քիչ առաջ նաեւ Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա: Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին։

Հին եւ նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։

Փա՜ռք Հայոց բանակին»,- գրել է վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս