«Խնդրում եմ բոլոր քաղաքների քաղաքապետերին՝ օգոստոսի 15-16-ին հանդես գալ որպես խաղաղ հավաքների կազմակերպիչներ». բելառուսական ընդդիմության առաջնորդի նոր կոչը

Համացանցում ակտիվորեն տարածվում է բելառուսական ընդդիմության՝ ներկայումս Լիտվայում գտնվող առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի նոր տեսագրությունը, որում նա դիմում է ժողովրդին ու իշխանություններին:

Նա նշել է, որ ժողովրդի ընտրությունը պաշտպանել է պետք միայն օրինական, ոչ բռնի եղանակներով:

«Իսկ քաղաքացիների խաղաղ բողոքի ակցիաները փողոցներում իշխանությունը վերածեց արյունալի սպանդի: Իրավիճակը ծայրահեղ է… Մենք պետք է կանգնեցնենք բռնությունը բելառուսական քաղաքների փողոցներում»,- հավելել է նա:

Տիխանովսկայան իշխանությանը կոչ է արել գնալ երկխոսության:

«Ես խնդրում եմ բոլոր քաղաքների քաղաքապետերին՝ օգոստոսի 15-16-ին հանդես գալ որպես խաղաղ հավաքների կազմակերպիչներ»,- հայտարարել է Տիխանովսկայան:

Բացի դրանից, նա հայտարարել է, որ ստորագրահավաք է սկսում այն քաղաքացիների, ովքեր իրենց ձայնը նրան են տվել:

«Եկեք միասին պաշտպանենք մեր ընտրությունը: Ստորագրեք, որ դուք ինձ՝ Սվետլանա Տիխանովսկայայիս եք ընտրել»,- հայտարարել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս