Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր
Հնդկաստանում գրանցվել են COVID-19 կորոնավիրուսի ռեկորդային քանակությամբ դեպքեր. մեկ օրում ախտորոշել են շուրջ 67 հազար վարակվածների: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին 24 ժամում մահացել է 942 ախտահարված: Առողջապահության նախարարության տվյալներով՝ այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվը երկրոմիմ մոտենում է 2,4 միլիոնի նշագծին:
Մահվան դեպքերի թվաքանակն ախտահարվածների շրջանում գերազանցել է 47 հազարը: Ինչպես հանղորդում են ԶԼՄ-ները, վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածների միջին օրական աճը Հնդկաստանում կազմել է մոտավորապես 50 հազար:
Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: