Բաժիններ՝

«Պարոն Դանիելյանի գործունեության ընթացքում Արյունաբանական կենտրոնն այնպիսի զարգացումներ է ապրել, որ չեմ կարծում, թե հրաժեշտի մասին խոսելը տեղին է». Գևորգ Թամամյան

Այսօր «Հրապարակ» օրաթերթն անդրադարձել էր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  տնօրեն Սամվել Դանիելյանի հնարավոր պաշտոնանկությանը՝ գրելով. «Արսեն Թորոսյանը չի դադարեցնում հին կադրերից ազատվելու իր քաղաքականությունը. այս անգամ հերթը հասել է պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենին: Արյունաբանականի տնօրենի պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 30-ին, և, մեր տեղեկություններով, նախարարը մտադիր չէ այն երկարացնել, չնայած այդպիսի հնարավորություն ունի: Թորոսյանը պատրաստվում է նոր մարդ բերել այս պաշտոնին, անգամ կենտրոնից որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվում։ Այդպիսով` որոշել է պատժել անձնակազմին դեռ անցյալ տարի Արյունաբանականի «ըմբոստ» աշխատակից Գևորգ Թամամյանի պահվածքի համար: Թորոսյանը թեկնածու չունի և մի քանի տեղ ասել է, որ հարմար մարդ է փնտրում»:

168.am-ը Գևորգ Թամամյանից հետաքրքրվեց՝ այս լուրերին ծանո՞թ է և տեղյա՞կ է արդյոք՝ Սամվել Դանիելյանը պատրաստվո՞ւմ է պաշտոնին հրաժեշտ տալ, նա պատասխանեց. «Պարոն Դանիելյանի գործունեության ընթացքում Արյունաբանական կենտրոնն այնպիսի զարգացումներ է ապրել, որ չեմ կարծում, թե հրաժեշտի մասին խոսելը տեղին է ընդհանրապես: Մնացած լուրերը, ինչը որ տարածվել են. չգիտեմ՝ ով է տարածել, ինչու է տարածել, ինչ նպատակներ ունի, կարծում եմ՝ ասեկոսեների մակարդակի խոսակցություններ են»:

Նկատենք՝ երեկ Գևորգ Թամամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Արյունաբանական կենտրոնի տնօրենի գործունեությանը՝ նշելով.

«Վերջերս ուսումնասիրում էինք Արյունաբանական կենտրոնի զարգացման դինամիկան ու անխտիր բոլոր ուղղություններով աճն ակնառու էր։ Երբ 2018թ.-ին Արյունաբանական կենտրոնի տնօրեն նշանակվեց բժիշկ Սամվել Դանիելյանը, վայրկյան իսկ կասկած չունեի, որ Կենտրոնը կարճ ժամանակահատվածում թռիչքաձև աճ է գրանցելու։ Միշտ ասել եմ ու նորից կասեմ, որ լավագույն առողջապահության կազմակերպիչը նա է, ով անցել է բժշկության բոլոր փուլերով` հերթապահ բժշկից մինչև ղեկավար, գիտի հասարակ բժշկի ու հիվանդի ցավը, նվիրված է իր աշխատանքին ու փորձում է անընդհատ փոխել իրականությունը դեպի լավը։ Այս պարագայում էլ` Արյունաբանական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմ + ճիշտ ու բարեխիղճ ղեկավարում + հստակ դրված նպատակներ = անխուսափելի զարգացում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս