Բաժիններ՝

«Հիշեցնում եմ, որպեսզի անհասկանալի ծագում և գործունեություն ծավալող ոմանք այլևս չփորձեն իրենց կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ներառել և շահարկել վաղուց պարզաբանված, սպառված և լուծված խնդիրը»

ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջերս ինչ-որ անհասկանալի և հասարակությանն անհայտ պատգամավոր փորձել է շահարկել մի հարց, որը վաղուց և ժամանակին հանրության լայն շրջանակների համար այլևս պարզաբանված է, իսկ թեման՝ սպառված:

Հիշեցնեմ, որ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի լոգոն մրցույթի արդյունքում փոխվել էր և թյուրիմացաբար, առանց որևէ միտումի նրանից դուրս էր մնացել Արարատ լեռան պատկերը: Լոգոյի փոփոխությունը համընկավ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումներից մեկի (ընգծում եմ՝ միայն մեկի) հետ:

Արձագանքելով հանրության քննադատությանը՝ այդ ժամանակ ֆեդերացիայի ղեկավարությունը արագ վերականգնեց նախկին լոգոն, իսկ ֆեդերացիայի նախագահը պաշտոնապես և հրապարակայնորեն ներողություն խնդրեց այդ թյուրիմացության համար:

Որպես ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն այսքանը հիշեցնում եմ, որպեսզի անհասկանալի ծագում և գործունեություն ծավալող ոմանք այլևս չփորձեն իրենց կեղտոտ քաղաքական խաղերի մեջ ներառել և շահարկել վաղուց պարզաբանված, սպառված և լուծված խնդիրը»:

Վերջերս ինչ-որ անհասկանալի և հասարակությանն անհայտ պատգամավոր, փորձել է շահարկել մի հարց, որը վաղուց և ժամանակին…

Gepostet von Armen Minasyan am Donnerstag, 13. August 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս