ԲՀԿ խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը

ԲՀԿ խմբակցությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին քառօրյային: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, թե առջևում ԱԺ-ում սպասվում են լուրջ քննարկումներ, օրակարգում է նաև 2013թ. բյուջեն, իսկ ԱԺ ամբիոնը ԲՀԿ խմբակցության համար կարևոր ամբիոն է:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցությունն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ժամանակ բոյկոտել էր ԱԺ աշխատանքները, ինչին մի շարք ՀՀԿ-ականներ քննադատաբար մոտեցան:

Անդրադառնալով այդ քննադատություններին` Զոհրաբյանը ասել է. «Կհորդորեմ բոլորին` մեր գործողությունները, քայլերը չմեկնաբանել, մենք ինքներս ենք որոշում մեր քաղաքական վարքագիծը: Խորհուրդ եմ տալիս եմ զբաղվել սեփական խնդիրներով և մեր վարքագիծը չմեկնաբանել»:

Հարցին, թե ի՞նչ է որոշել Վարդան Օսկանյանը, արդյո՞ք նա կփոխարինի ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության կազմում Նաիրա Զոհրաբյանին կամ Վահե Հովհաննիսյանին, Զոհրաբյանը պատասխանեց, որ դեռ չեն հասցրել հարցը Օսկանյանի հետ քննարկել, բայց կարծում է, որ նպատակահարմար կլինի, որ Օսկանյանն առաջարկն ընդունի: «Կարծում է, որ պրն Օսկանյանը չի մերժի մեր առաջարկը»,- նշել է պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031