Հետախուզվող տղամարդը ներկայացվել է դատարան
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 12-ին Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Հայկ Մ.-ն, որը օգոստոսի 4-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը՝ առանց դրանք իրացնելու նպատակի) մեղադրանքով դատական նիստերին ներկայանալուց խուսափելու համար:
Նա ներկայացվել է դատարան: