Նախարարի կինը նոտա՞ր է դառնալու

168.am-ի տեղեկություններով, հոկտեմբերի 20-ին կայանալիք նոտարի քննություններին մասնակցում է նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կինը: Վերջինս այժմ ստաժոր է աշխատում Երևանի նոտար Հասմիկ Հարությունյանի մոտ: 168.am-ի աղբյուրների համաձայն, Հ. Թովմասյանի կինը ցանկանում է նոտար է նշանակվել Բաղրամյանի վրա տեղակայված նոտարական գրասենյակում:

Ըստ գործող կարգի, նոտարական քննություններն անցկացվում են առնվազն երեք տարին մեկ անգամ, սակայն վերջին քննություններն անցկացվել են ընդամենը մեկ տարի առաջ` անցյալ տարվա նոյեմբերին: Անցյալ տարվանից քննության թեստերի հեղինակը Վահագն Գրիգորյանն է, ով նախարարի հետ միասին ժամանակին աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության ծրագրում, իսկ անցյալ տարվանից նոտար է նշանակվել Էրեբունի վարչական շրջանում: Նոտարի քննությունների վերջին փուլն արդարադատության նախարարի մոտ հարցազրույցն է, ուստի նրա կինը այդ քննությունը չհանձնելու «շանս» չունի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031