«Արի, արի»-ների բիզնեսը կկանոակարգվի
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/ari-ari.jpg)
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ավտոկայանատեղիի գետնանշման ձևը, ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիի հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության ձևը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, որ իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող առաջին օպերատորները կհայտնվեն 3-4 ամիս անց։ Կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, և մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ։