Քաղաքացուն վրաերթի ենթարկած անձը ներկայացել է ոստիկանություն
Օգոստոսի 3-ին, ժամը 12.00-ին, Երևանի Թոթովենցի և Մոլդովական փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Նոր Նորքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 10-ին, ժամը 12.30-ին, բաժին ներկայացած 47-ամյա տղամարդը հայտնել է, որ իր «Մերսեդես ՄԼ» ավտոմեքենայով քաղաքացուն վրաերթի է ենթարկել ինքը:
Տղամարդը ներկայացվել է ՃՈ հետաքննության բաժանմունք: