Բաժիններ՝

«Դարձյալ ո՞վ է ցանկանում մեր պարտությունը: Ռուսաստանը». Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանն ու Չինաստանը ցանկանում են իր պարտությունը նոյեմբերին կայանալիք ընտրություններում: «Չինաստանը շատ խիստ ցանկանում է, որ մենք պարտվենք:

Եվ գիտե՞ք, թե էլի ով ուրախ չէ մեր հաղթանակի համար: Ռուսաստանը»,- հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահն օգոստոսի 10-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում: Թրամփի խոսքով՝ Մոսկվան դժգոհ է, որ իր շնորհիվ ՆԱՏՕ-ին հաջողվել է ավելացնել վճարները կազմակերպության բյուջե: Բացի դրանից, ԱՄՆ-ը, Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով՝ դարձել է ավելի ուժեղ ռազմական առումով, ինչպես նաեւ դարձել է առաջատար էներգետիկայի ոլորտում: «Ես բացահայտեցի խողվակաշարի շուրջն ահավոր համաձայնագիրը Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ:

Ոչ ոք նույնիսկ չգիտեր «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի գոյության մասին: Ոչ ոք այդ մասին չգիտեր, ոչ ոք այդ մասին չէր խոսում»,- համոզված է Թրամփը: «Այնպես որ Ռուսաստանը գոհ չի լինի, եւ ես կարող եմ ասել, որ Չինաստանը գոհ չի լինի»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը: Թրամփը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում համաձայնության կհասնի Իրանի հետ իր վերընտրման դեպքում: «Եթե նոյեմբերի 3-ին մենք շահենք, մենք Իրանի հետ գործարք կկնքենք մեկ ամիս անց: (…) Չինաստանը ցանկանում է, որ մենք տանուլ տանք: Դարձյալ ո՞վ է ցանկանում մեր պարտությունը: Ռուսաստանը»,- պնդել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս