Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳՆ-ում գնահատել են Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը

Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են, որպեսզի դրանք թողնվեն ճակատագրի քմահաճույքին: Այդ մասին ինքնաթիռով Մոսկվա մեկնելուց առաջ լրագրողներին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ղեկավար Հայկո Մաասը:

«Գերմանա-ռուսական հարաբերությունները չափազանց կարեւոր են դրանք ճակատագրի քմահաճույքին թողնելու համար:

Առավել եւս ճիշտ է, որ կորոնավիրուսի համավարակն էլ ավելի է դժվարացնում գերմանացիների եւ ռուսների միջեւ շփումը: Միայն եթե Մոսկվան ներգրավվի կարեւոր միջազգային հարցերի մեջ, մենք կհասնենք երկարաժամկետ արդյունքների: Հավասար չափով դա վերաբերում է Ուկրաինայի արեւելքի, Լիբանանի եւ Սիրիայի իրադրությանը: Ռուսաստանի գործելակերպը նաեւ հանգուցային դեր է խաղում սպառազինությունների նկատմամբ վերահսկության հարցում: Մենք ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանը գիտակցի այդ պատասխանատվությունը»,-հայտարարել է Մաասը, որի խոսքը մեջբերում է Գերմանիայի ԱԳ նախարարության հղումը: Մաասը հավելել է, որ Մոսկվա այցելելուց հետո կուղեւորվի Սանկտ Պետերբուրգ:

«Գերմանական վերմախտի կողմից Լենինգրադի շրջափակումն ավարտվել է 75 տարի առաջ, դա ահավոր պատերազմական հանցագործություն է ռուս ժողովրդի դեմ, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում, եւ որը մենք երբեք չպետք է մոռանանք»,-ասել է նախարարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս