Աղբյուրը նշել է Բեյրութի պայթյունի հիմնական պատճառը

Բեյրութի օդանավակայանի պայթյունի գործով հետաքննությունը դիտարկում է այն բոլոր հնարավոր վարկածները, որոնք հանգեցրել են ողբերգության. հիմնականներն են՝ անփութությունը եւ կոռուպցիան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են հետաքննության ընթացքին իրազեկ աղբյուրները:

Գործակալության զրուցակիցների տվյալներով՝ «հետաքննությունը կենտրոնացած 1 ամոնիակի սելիտրայի խմբաքանակի պահելու հետ կապված պատճառների վրա, չնայած դրա պահեստավորման վտանգավորության վերաբերյալ գրավոր ծանուցումներին»:

«Առավել հավանական վարկածն անփութությունն է, որն ուղղակիորեն կապված է հասարակության մեջ կոռուպցիայի հետ, հատկապես այն բանի լույսով, որ միմյանց փոխարինող Լիբանանի կառավարությունները չեն ազատվել վտանգավոր ամոնիակի սելիտրայի խմբաքանակից, որը շարունակել են Բեյրութի նավահանգստում պահել ավելի քան յոթ տարի»,-ասել է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքով՝ «ներկայում բոլոր տվյալները մատնանշում են, որ քիմիական նյութերի՝ Բեյրութի նավահանգիստ բերելը քաղաքական նպատակներ չի հետապնդել»:

Նաեւ, աղբյուրների խոսքով, տեղեկատվության չկա այն մասին, որ ամոնիակի սելիտրայի խմբաքանակն ուղարկվել է «Հըզբոլլահ»-ի (շիա խմբավորում) կամ Սիրիայի զինված խմբավորումների կողմից:

Այնուամենայնիվ, աղբյուրները, որոնց հետ ՌԻԱ Նովոստիի թղթակցին հաջողվել է զրուցել, չեն բացառել «ավիահարձակման վարկածը, որը, սակայն, պետք է հաստատված լիներ աերոլուսանկարներով, որոնք լիբանանյան իշխանությունները փորձում են ստանալ արտաքին կողմերից»:

Ավերիչ պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում գտնվող Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մերձակայքում: Պայթուցիկ ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի բազմաթիվ թաղամասերում կոտրվել են ապակիները: Զոհվել է 158 մարդ, 6 հազարը վերքեր են ստացել: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ էր դարձել նավահանգստի պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը 2014 թվականին բռնագրավվել էր մաքսային ծառայությունների կողմից: Երկրում սուգ է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:

Լիբանանի նախագահ Միշել Աունը չի բացառել պայթյունին արտաքին ուժերի մասնակցությունը, նրանց կողմից օգտագործված հրթիռները կամ ռումբերը:

Տեսանյութեր

Լրահոս