Քրիստինա Ագիլերան նոր օծանելիք է թողարկել

Երգչուհի Քրիստինա Ագիլերան նոր օծանելիք է թողարկել: Վերջին շրջանում համացանցյան հասարակության և աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր առավել գիրացած երգչուհին: Թեև նա հպարտանում է իր մարմնի նոր չափերով, սակայն նոր օծանելիքի գովազդային հոլովակում երգչուհու մարմնի փոքր հատված է երևում:

Ռեժիսորը փորձել է երգչուհու մարմնի փոքր հատվածները ցուցադրելով` ստանալ գրավիչ, հետաքրքիր տեսահոլովակ: Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում երգչուհին նշել է,  որ գրավիչ  բույրն այն աքսեսուարն է, որը կարելի է հագնել ամեն անգամ տանից դուրս գալիս: Դժվար կլինի երգչուհու հետ չհամաձայնել, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ երգչուհին պարֆյումի բիզնեսում բավական ճանաչված է. Ագիլերան  օծանելիք սկսել է թողարկել դեռ 2007թ.: Նա  «Քրիստինա Ագիլերա»  բրենդով թողարկել է 10  տեսակի պարֆյում:  Այս մասին տեղեկացնում է spletnik.ru-ն:

Տեսանյութեր

Լրահոս