Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը

Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մամեդով Ֆուադ Նադիր օղլին. պաշտոնական վարկածը սրտի անբավարարությունն է։ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Մամեդովի մահն արձանագրվել է օգոստոսի 10-ին:

Գեներալ-լեյտենանտը 2015թ. օգոստոսի 20-ից մինչև 2020թ. հուլիսի 8-ը զբաղեցրել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման Գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Փաստորեն նա աշխատանքից ազատվել է Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ին ձեռնարկված սադրիչ և ագրեսիվ գործողություններից մի քանի օր առաջ։

Տեսանյութեր

Լրահոս