Չեմպիոնների լիգային ընդառաջ «Ատլետիկոյում» կա կորոնավիրուսի 2 դեպք
«Ատլետիկոն» հայտնել է ակումբում կորոնավիրուսային վարակի երկու դեպքի մասին:
Նշվում է, որ վարակվածները հայտնաբերվել են օգոստոսի 8-ին, երբ թեստ են հանձնել թիմը և ակումբի բոլոր աշխատակիցները, ովքեր պետք է մեկնեին Լիսաբոն՝ նախապատրաստվելու Չեմպիոնների լիգային:
Ակումբը չի նշել վարակվածների անունները:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է օգոստոսի 13-ին։
Սիրարփի Աղաբաբյան