Ավիաընկերությունները Ռուսաստանից չվերթներ են բացում Թուրքիայի առողջարաններ
Այսօրվանից Ռուսաստանից թռիչքներ են սկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում եւ Դալաման: Կանոնավոր եւ չարթերայիան չվերթները Մոսկվայից Անթալիա պլանավորում են «Աերոֆլոտ»-ը, S7-ը, «Ուրալյան ավիաուղիները», Royal Flight-ը, «Հաղթանակը», «Իկար»-ը, Red Wings-ը, «Հյուսիսային քամին», Azur air-ը, «Ռոսիա»-ն եւ Ifly-ը: Դալաման կարելի է թռչել S7-ի, «Ուրալյան ավիաուղիների», Royal Flight-ը, «Իկար»-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի եւ «Աերոֆլոտ»-ի, Բոդրում՝ Red Wings-ի, «Հյուսիսային քամու», Azur air-ի եւ «Աերոֆլոտ»-ի օգնությամբ:
Թռիչքները վերսկսում են նաեւ թուրքական Turkish Airlines, Pegasus Airlines եւ Corendon Airlines ավիաընկերությունները: Դրանք նաեւ թռչելու են Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից: Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսել է այն թռիչներն արտասահման, որոնք ընդհատվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Առաջին երկրները, որոնք բացվել են ռուսաստանցիների համար, Թուրքիան (Անկարա եւ Ստամբուլ) եւ Մեծ Բրիտանիան են, ինչպես նաեւ Տանզանիան, թեեւ այնտեղից ուղիղ չվերթներ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: