Բաժիններ՝

Անապահով ընտանիքների ուսանողներին կհատկացվի ուսման վճարի փոխհատուցում

ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օերնսդրական նախաձեռնությանը վերաբերող Կառավարության եզրակացության նախագիծ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Աշոտյանի խոսքով՝ Կառավարությունը կարևորում է սոցիալական համապատասխան խնդիրներ ունեցող խավերի համար նոր հնարավորությունների ստեղծմանն ուղղված հարցերի հստակեցումը, սակայն օրենսդրական կարգավորման ենթական չի համարում ուսանողական վարկերի տրամադրման հարցը: Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Կառավարությունը մշակում է համապատասխան կարգեր և ընթացակարգեր:

ԿԳ նախարարը ներկայացրեց նաև Կառավարության որոշման նախագիծ, որով պետության ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման տրամադրման նոր կարգ է առաջարկվում սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ նախարարն ավելի մանրամասն խոսել է նոր որոշման մասին: Ըստ նախարարի՝ այս որոշման շնորհիվ Կառավարությունը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաների համար՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու համար:

«Հայաստանում չլուծված է մնում բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաաղքատ ընտանիքներից ուսանողների ներգրավվածությունը բուհեր վեց անգամ ցածր է, քան հարուստ ընտանիքների երեխաներինը: Սոցիալական խնդիրները մեր երիտասարդների համար անհավասար մեկնարկային պայմաններ են ստեղծում կյանքում, սահմանափակում են անապահով ընտանիքների լավ սովորող երեխաների կրթություն ստանալու հնարավորությունը»,- նշել է Ա. Աշոտյանը: Այս որոշման շնորհիվ սոցիալական անապահով ընտանիքների ուսանողներին կհատկացվի ուսման վճարի փոխհատուցում. նվազագույնը 50 տոկոսի, առավելագույնը 100 տոկոսի չափով:

Արմեն Աշոտյանի խոսքով՝ համակարգը կսկսի գործել 2013-ի սեպտեմբերի 1-ից: «Հաջորդ տարի այս համակարգում ընդգրկված կլինեն 1000 ուսանողներ: 2015-ին մեր հաշվարկներով շահառուների թիվը կհասնի 2500-ի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031