Իրանում հայտարարել են, որ Լիբանանում որոշ բողոքավորների հրահրում են արտասահմանից
Լիբանանում բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ աջակցություն են ստանում արտասահմանից: Օգոստոսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Բնական է, որ այդպիսի խոշոր պատահարից հետո (խոսքը վերաբերում է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունին – ծանոթ. խմբ.) մարդիկ դժգոհ են,- ասել է նա:- Սակայն մարդկանց որոշ խմբերի դրդում են արտասահմանից որոշակի նպատակներով»: ՝ Բեյրութի կենտրոնում փողոցային բողոքները շարունակվում են երկրորդ օրը: Օգոստոսի 8-ին ընդհարումները կրել են կատաղի բնույթ, օրվա արդյունքներով, ինչպես հայտնել է քաղաքացիական պաշտպանության ծառայությունը, վիրավորվել է 490 մարդ, այդ թվում շուրջ 70 ոստիկան:
Բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բեյրութում անկարգությունների ճնշման ժամանակ վիրավորվել է 105 զինծառայող, այդ թվում ութ սպա: Բողոքի շարժման մասնակիցները, որոնց պաշտպանում է ընդդիմությունը, պահանջում են տեխնոկրատ Հասան Դիաբի գլխավորած կառավարության հրաժարականը, վաղաժամկետ ընտրություններ եւ օգոստոսի 4-ին Բեյրութի նահահանգստում տեղի ունեցած պայթյունի միջազգային հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: