Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ Արցախում հաստատված դեպքերի թիվը 251 է, որոնցից 227-ն առողջացել է։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
«Արցախում COVID-19-ի 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր: Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 13 հոգի ապաքինվել է և լքել մեկուսացման վայրը: Թեստավորումների նպատակով 116 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7071 փորձանմուշի հետազոտություն: Կա 44 մեկուսացված անձ։ Փաստացի բուժում է ստանում 23 պացիենտ: Երկրում կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,- ասված է հաղորդագրության մեջ։