Բաժիններ՝

Լուկաշենկոն 80,23 տոկոսով հաղթում է Բելառուսի նախագահի ընտրություններում

Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոն ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը: Այս նախնական տվյալները հրապարակել է երկրի Կենտրոոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Լիդիա Երմոշինան: «Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների 80,23 տոկոսը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,90 տոկոսը»,- ասել է նա:

Աննա Կանոպացկայան ապահովել է ընտրողների 1,68 տոկոսի պաշտպանությունը, Սերգեյ Չերեչենը հավաքել է ձայների 1,13 տոկոսը, Անդրեյ Դմիտրիեւն ունի 1,04 տոկոս ձայն: Բոլորի դեմ արտահայտվել է քվեարկողների 6,02 տոկոսը: ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 84,23 տոկոս: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարծում է, որ նախագահի ընտրություններում քվեարկության արդյունքներն գզալիորեն չեն տարբերվի նախնական արդյունքներից, հայտարարել է Երմոշինան:

«Չեմ կարծում, թե արդյունքներն էական կերպով կփոխվեն»,- ասել է նա: Ավելի վաղ Երմոշինան հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները հայտարարել օգոստոսի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս