Բաժիններ՝

«Ես չեմ բացառում, որ Դավիդյանցին ստիպել են գնալ հանցագործության` կապված կորոնայի հետ, որից նա հրաժարված լինի». Մարինա Խաչատրյան

Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ քաղաքական նկատառումներից ելնելով Թորոսյանը հետապնդեց ու հեռացրեց մասիվի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Մինասյանին, շատ բժիշկներ ԼՌԵՑԻՆ, գուցե մտքում նաև չարախնդացին։

Հետո գործը հասավ ուռուցքաբանականի ղեկավար Արմեն Տանանյանին … էլի բժշկական հանրույթը ԼՈՒՌ էր։

Թորոսյանի քիմքին հաճո չէր նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի Էդգար Խուրշուդյանի գործունեությունը ` ով պաշտպանել էր օրենքը, ոչ թե Արսենի «պասլատ անելու» քմահաճույքը։ Ո՞վ էր ԼՈՒՌ …. այո՛, բժշկական հանրույթը։

Հերթը հասավ ՁԻԱՀ կենտրոնի ղեկավար Սամվել Գրիգորյանին …. էլի ԼՌՈՒԹՅՈՒՆ …

Տուբերկուլյոզի դիսպանսերներ, ծննդատներ …… ՀԱՆՑԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ !!!

և այսպես շարունակ ….

Կարճատև աղմկում էին միայն տվյալ կենտրոնների աշխատակիցները ….

Իսկ մեզ` մի քանի բժշկի, ովքեր անկախ նրանից, թե ում են կպնում, ում են վարկաբեկում, ԿՌԻՎ ԷԻՆՔ ՏԱԼԻՍ` պաշտպանելու ԲԺՇԿԻ ՊԱՏԻՎԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹԸ, փորձում էին վարկաբեկել ու անվանարկել …

Այսօր հերթը հասավ Թորոսյանի, Ավինյանի ու Փաշինյանի հանցագործության հետքերը իր պրոֆեսիոնալիզմով մաքրող կենտրոններից մեկի` Նորքի ինֆեկցիոնի ղեկավար Մհեր Դավիդյանցին, ով ռեֆլեքսորեն հայտարարել էր ճշմարտությունը, այն է. կորոնահիվանդներ Հայաստանում եղել են արդեն փետրվարից։
Պատիժն իրականացրեցին իրենց կերած բողկերի հետևանքները Դավիդյանցի կողմից մաքրելուց հետո միայն …. իսկ դու ԼՌԻ՛Ր, ԲԺԻ՛ՇԿ !!!!

Ի դեպ, ես չեմ բացառում, որ Դավիդյանցին ստիպել են գնալ հանցագործության` կապված կորոնայի հետ, որից նա հրաժարված լինի։ Ամեն դեպքում նրա հրաժարականը ես ողջունում եմ։ Այս հանցագործներին քիչ մնաց …. կքշենք ու կսկսենք նորմալ երկիր կառուցել։ Ով հիմա հասցրեց սրանցից պոկվի, կմնա մաքուր … փոխոստիկանապետերի հրաժարականները վկա …

Իսկ բժիշկների ԼՌՈՒԹՅՈՒՆԸ չի ներվելու …

и так буден с каждым»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս