«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ղեկավարին բզեք, թող մի հատ էլ չվերթ դեպի Սևանի կառավարական դաչա կազմակերպի». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հետաքրքիր է, թե ինչու՞ են ԱԶԱՏՈՒԹՅԱՆ դռոնները «հանրային հետաքրքրության» թեմաներով չվերթներ կազմակերպում Վլադիմիր Գասպարյանի, այլ ոչ թե Հրաչյա Հակոբյանի կամ Լենա Նազարյանի թարմ-թարմ ձեռքբերված առանձնատների տարածքում։
Ասեմ ավելին, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ղեկավարին բզեք, թող մի հատ էլ չվերթ դեպի Սևանի կառավարական դաչա կազմակերպի։ Ասում են, երկրի ճակատագրի վրա ազդող շատ հետաքրքիր բաներ են այնտեղ կատարվում»: