Ախալքալաքում իրավիճակը լարված է. հրդեհվել է 4 տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ
Այս երեկո հայաբնակ Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը վերածվել է խոշոր անկարգությունների, որոնք շարունակվում են մինչ այժմ, հայտնում է JNEWS-ը:
Կայքի տեղեկություններով՝ ամբոխը հրկիզել է 2 տուն՝ Մյասնիկյան փողոցում և Նալբանդյան փողոցում։ Այս պահին Մյասնիկյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է, Նալբանդյան փողոցի տան մոտ աշխատում են հրշեջները:
Ամբոխը հրդեհել է եւս երկու տուն՝ Մաշտոցի և Թումանյանի փողոցներում:
Նշենք, որ այս բոլոր տները կապված են «Արտսեկ» հյուրանոցի սեփականատիրոջ հետ: հյուրանոցը հրկիզել են առաջինը։
Տեղում է նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։
Մի քանի վիրավորներ տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց, սակայն նրանց վիճակի մասին ոչինչ հայտնի չէ: Ախալքալաքի հիվանդանոցի մոտ մեքենա են ջարդել։