«Արարատ»-ն ընկերական խաղում հաղթել է «Գանձասար-Կապան»-ին
Երևանի «Արարատ»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստականփուլում հաղթել է հերթական ընկերական խաղում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՎարդանԲիչախչյանի թիմն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց «Գանձասար-Կապանի» հետ ու հաղթանակտարավ 1-0 հաշվով։ Թիմի կազմում միակ գոլը խփեց Դավիթ Խուրցիձեն:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպեսնաևհեռարձակմանհետկապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույնխմբումառաջինտուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ», «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:



