Գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքն այս տարվա 6 ամիսների արդյունքներով ավելացել է 1.7 տոկոսով` կազմելով 239 մլրդ 967.3 մլն դրամ: Ընդ որում, հիմնական աճն արձանագրվել է ձկնորսության ոլորտում:

Թերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 255 մլրդ 750.8 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 1.8 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 83 մլրդ 543 մլն դրամ, այն անցած տարվա ցուցանիշից ավելի է 1.4 տոկոսով»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31