Բաժիններ՝

Պոլսո հայոց պատրիարքարանը հանգանակության կոչ է արել՝ ի աջակցության լիբանանահայության

Պոլսի հայոց պատրիարքարանը Բեյրութի ավերիչ պայթյունից հետո հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հնարավորությունների ներածի չափով օգնություն հավաքել լիբանանահայ համայնքին աջակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Հայտարարութան մեջ ընդգծվել է, որ պատրիարք Սահակ սրբազանն աղետի հենց առաջին օրվանից մշտականի կապի մեջ է Կիլիկիայի կաթողիկոս Արամ Ա-ի հետ և հետարքրվում է  հայ համայնքի կարիքներով։

«Այս օրերին մեր համայնքի մարդկային պարտքն է՝ միանալ համաշխարհային մարդասիրական նախաձեռնություններին և աջակցել օգնության կարիք ունեցող մեր լիբանանցի եղբայրներին։ Պատրիարքարանի հոգևորականները առաջին քայլն արդեն արել են այս կոչի շրջանակներում՝ նվիրաբերելով 7․000,00 ԱՄՆ դոլար», – ասված է պատրիարքարանի քարտուղարության հրապարակած հայտարարության մեջ։

Կից ներկայացվել են նաև պատրիարքարանի բանկային հաշվեհամարի տվյալները՝ հայկական համայնքի կողմից կատարվող հնարավոր նվիրաբերությունները ընդունելու համար։pinterest sharing button

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31