Բաժիններ՝

ԱՄՆ-ը Լիբանանին 17 մլն դոլարի օգնություն է տրամադրել Բեյրութի պայթյունից հետո

Միացյալ Նահանգների իշխանությունները 17 միլիոն դոլար են տրամադրել Լիբանանին որպես անհետաձգելի օգնություն Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունից հետո: Այդ մասին հայտնել են Լիբանանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանությունում: ԱՄՆ-ն արդեն 17 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել սոսկալի պայթյունի հետեւանքների դեմ պայքարի համար:

Վաշինգտոնը կշարունակի աջակցություն ցույց տալ Լիբանանի ժողովրդին»,- ասված է հաղորդագրության մեջ, որը զետեղված է Միացյալ Նահագների դիվանագիտական ներկայացուցչության Twitter-ում: Այնտեղ նաեւ նշված է, որ օգնությունը ներառում է այդ թվում դեղորայքի եւ պարենի մատակարարումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս