Բաժիններ՝

Նշվել են այն մթերքները, որոնք մյուսներից ավելի շատ են կուտակում ռադիացիան

Սննդամթերքներից ամենաշատ ռադիոնուկլեիդներ կարող են կուտակել հապալասը, լոռամրգին եւ սնկերը. գրեթե ամեն տարի շուկաներում հայտնվում եւ վաճառքից հանվում են այդպիսի ապրանքները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունում:

«Հապալասը, լոռամրգին եւ սնկերը մյուս սննդամթերքներից ավելի շատ կարող են կուտակել ռադիոնուկլեիդներ… Գործնականում ամեն տարի շուկաներում հայտնվում եւ վաճառքից հանվում են «անտառի բարիքները»՝ ռադիացիոն բարձր ֆոն ունեցող հատապտուղները եւ սնկերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Վնասակար մթերքների առաջացման աղբյուր են հանդիսանում այն տարածքները, որոնք աղտոտվել են Չեռնոբիլի վթարից հետո, ընդ որում դրանց «ներկրման դեպքերը բացառիկ են, ճշտել են մամուլի ծառայությունում:

Ավտոմեքենաներով զբոսաշրջիկները, ճանապարհորդները հաճախ են Բելառուսից վնասակար սնկեր ու հատապտուղներ բերել, որ գնել են տեղի բնակիչներից, որոնք վաճառում են այն, ինչ հավաքել են հենց ճանապարհի մերձակայքից, պարզաբանել են մամուլի ծառայությունում: «Պոտենցիալ տեխնոծին տարրեր կարող է պարունակել կեղծամակնիշ տավարի միսը: Ռադիոնուկլեիդներով մսի վարակումը կարող է տեղի ունենալ «կեղտոտ» տարածքներում, որտեղ ապրելն արգելված է»,-ընդգծել են գերատեսչությունում: Մյուս տեսակների մթերային ապրանքներում ռադիացիոն բարձր ֆոն գործնականում չի արձանագրվում, նշել են Ռոսպոտրեբնադզորում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31