Բաժիններ՝

Բաց երկնքի տակ ենք. Ժողովուրդը քնում է  մեքենաներում, լողանում գետում կամ լճում. ՀՀ-ում գտնվող 81 ՌԴ քաղաքացի մնացել է Բագրատաշենում

Հայաստանում  գտնվող Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր, 5 ամիս է՝ Հայաստանում են, հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացնելուց հետո գնացել են Բագրատաշենի անցակետ, այնտեղ են հուլիսի 30-ից:

«Հուլիսի 30-ից գտնվում ենք Բագրատաշենում: Դրանից առաջ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա արեցինք, սակայն ոչ ոք չլսեց մեր ձայնը, խնդրանքը: Հիմա այստեղ ենք, բաց երկնքի տակ: Ժողովուրդը քնում է  մեքենաներում, լողանում գետում կամ լճում: Տուն վարձելու հնարավորություն չկա, քանի որ մարդկանց ձեռքին արդեն գումար չկա: 81 հոգի ենք ներկա դրությամբ, մեր շարքերում՝ հղի կին, երեխաներ, ծերեր, կանայք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Մնացականյանը:

Հարցին՝ արդյո՞ք ինքնաթիռով տեղափոխվելու հնարավորություն չկա, նա պատասխանեց, որ անձամբ մայիսի 10-ից գրանցված է, բայց որևէ տեղեկություն չունեն:

«Մարդիկ կան, որ գրանցվել են, տոմս են գնել, բայց երկու անգամ  չի թռչել ինքնաթիռը, տեղափոխել են օգոստոսի մեջ: Մենք գիտեինք, որ սահմանները փակ են, բայց նախկինում երեք անգամ արձագանքել են ու մարդկանց տեղափոխել են, մտածում էինք, որ գանք այստեղ, մեզ էլ կօգնեն։  Հուլիսի 14-ին դեսպանատան աջակցությամբ 90 հոգանոց երկու ավտոբուս մեկնեց: Ես ցուցակում չկայի, չտարան: Արդեն մեզ դրսից էլ չեն կարողանում օգնել: Հիմա ուզում ենք, որ թույլ տան՝ գնանք ավտոբուսներով: Մարդիկ արդեն արևից վատանում են, մի քանի անգամ շտապօգնություն են կանչել»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս