«Սևիլիա»-«Ռոմա»․ ճանապարհ դեպի 8-ի եզրափակիչ
Մրցաշար-Եվրոպա լիգա
Մարզադաշտ-ՄՍՎ Արենա
Ժամ-20։55
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիա»-«Ռոմա» դիմակայության հաղթողը կորոշվի ոչ թե՝ 2, այլ՝ 1 խաղով։ Խաղը տեղի է ունենալու չեզոք մարզադաշտում։ Այս դիմակայության հաղթողը կմասնակցի 8-ի եզրափակչին, որտեղ 8 լավագույնները կպարզեն մրցաշարի հաղթողին։
«Սևիլիա»
Իսպանական ակումբը մեկ շնչով հասավ մրցաշարի այս փուլին, որն այս տարի կանցկացվի Գերմանիայում: «Սևիլիան» խաղում էր A խմբում, որտեղ թիմը դարձավ առաջինը՝ առաջ անցնելով ԱՊՈԵԼ-ից, Ղարաբաղից և Դուդելանժից: Հարկ է նշել, որ «կարմիր-սպիտակները» վեց խաղում խփեցին ընդամենը երեք գոլ:
1/16-րդ եզրափակչում Խուլեն Լոպետեգիի սաները հաղթեցին «Կլյուժին» ոչ հեշտ խաղով՝ մրցակցից առաջ անցնելով միայն հակառակորդի դաշտում խփած գոլի շնորհիվ:
Լա Լիգայի վերջին մրցաշրջանում թիմի խաղն արժանի է բոլոր գովասանքներին: 38 տուրերի ընթացքում իսպանական ակումբին հաջողվել է նվաճել 19 հաղթանակ և 13 ոչ-ոքի, ինչը թիմին բերեց 70 միավոր․ այնքան, որքան երրորդ «Ատլետիկոն»: Մադրիդցիները «Սևիլիայից» առաջ անցան միայն անձնական խաղերում առավելություն ունենալով: Տանտերերը պաշտպանությունում ցույց տվեցին երկրորդ արդյունքը և 54 անգամ կարողացան գրավել մրցակցի դարպասը:
Մրցաշրջանի ավարտին թիմի հիմնական գոլահարներն էին Օկամպոսը (14 գոլ) և Էն-Նեսերին (8 գոլ):
Վացլիկը, Կորշյան և Ֆերնանդոն չեն կարողանա մասնակցել այսօրվա խաղին:
«Ռոմա»
«Ռոման» ավարտեց Ա Սերիայի մրցաշրջանը` անընդմեջ չորս հաղթանակների փայլուն շարքով: Մայրաքաղաքային ակումբին հաջողվել է 38 խաղում գրանցել 21 հաղթանակ և 7 ոչ-ոքի, ինչը թիմին բերեց 70 միավոր և տեղ հաջորդ տարվա Եվրոպայի լիգայի խմբային փուլում:
«Գայլերի» հարձակման գծի արդյունավետությունը 77 գոլ էր, որից 16-ը Ջեկոյի հաշվին էր, իսկ ինը՝ Մխիթարյանի: Պետք է նշել նաև «Յուվենթուսի» նկատմամբ եզրափակիչ փուլում տարած հաղթանակը (3:1)։
Եվրոպա լիգայի խմբային փուլում Պաուլո Ֆոնսեկայի թիմը դարձավ երկրորդ թիմը՝ առաջատարությունը զիջելով «Բաշակշեհիրին»:
1/16-րդ եզրափակչում հռոմեական թիմը հաղթեց «Գենտին» (2:1):
Այս խաղին վնասվածքների պատճառով չեն կարող մասնակցել Վերետուն և Միրանտեն։
Վիճակագրություն
Մրցակիցները չեն պարտվում իրենց վերջին ութ խաղերում անընդմեջ
«Ռոման» հաղթել է վերջին չորս արտագնա խաղերում
«Սևիլիան» վերջին 5 հանդիպումներից 4-ում գոլ բաց չի թողել
Վերջին անձնական հանդիպումն ավարտվել է «Սևիլիայի» հաղթանակով (2:1)
Այսօրվա խաղից առաջ թիմերի կազմը մոտավորապես հավասար է՝ կատարողների ուժի և ընտրության մեջ: Առավելությունն իսպանական թիմինն է, որը հանգստի ավելի շատ ժամանակ ուներ, ինչը, սակայն, կարող է բացասաբար անդրադառնալ այս հանդիպման արդյունքի վրա:
Խաղը խոստանում է լինել բավական ինտենսիվ, քանի որ սխալի արժեքը ծայրաստիճան բարձր է: Ամենայն հավանականությամբ, «Սևիլիայի» ավելի լավ համակարգված պաշտպանական խաղը կարող է որոշիչ դառնալ։
Սիրարփի Աղաբաբյան