Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում էր ՊՍԺ տեղափոխվելու մասին:
France Football-ի փոխանցմամբ՝ պորտուգալացին վրդովված էր «Յուվենթուսի» ցուցադրած ցածր մակարդակից Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2:1), որը կայացավ հոկտեմբերի 22-ին:
Ֆուտբոլիստը զայրացած էր իրավիճակից՝ խաղից հետո կայացած հանդիպման ժամանակ խոսելով այդ մասին․ հանդիպմանը մասնակցում էին ակումբի ղեկավարներ Անդրեա Անիելին, Պավել Նեդվեդը, ինչպես նաև Ջանլուիջի Բուֆոնը և պորտուգալացու գործակալ Խորխե Մենդեշը:
Որոշ ժամանակ անց Ռոնալդուն խոսել է ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին: Նա ասել է, որ երազում է խաղալ Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ:
Ռոնալդուն նաև երազում է ապրել և խաղալ Փարիզում, որտեղ 2016 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Կորոնավիրուսի համաճարակը ստիպել է Ռոնալդուին հրաժարվել ՊՍԺ տեղափոխվելու ցանկությունից: Սակայն ֆուտբոլիստի շրջապատը հաղորդել է, որ մրցաշրջանի ավարտից առաջ պորտուգալացու հեռանալը «Յուվենթուսից» շատ հավանական է:
Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուսի» կազմում մասնակցել է Սերիա Ա-ի 33 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա տեղափոխվել է իտալական ակումբ 2018 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան