Բաժիններ՝

Բուֆոնը հրաժեշտ է տվել Կասիլիասին

Ջանլուիջի Բուֆոնը Instagram-ում մեկնաբանել է Իկեր Կասիլիասի՝ կարիերան ավարտելու որոշումը: Իտալացի դարպասապահը  լուսանկար է հրապարակել իսպանացու հետ և գրել․

«Նրանք ասում են, որ մրցակցությունը մեզ ավելի լավն է դարձնում, քան մյուսները: Միգուցե կատարելության այս ապարդյուն հետապնդումն է մեզ դարձնում այնպիսին, ինչպիսին ենք մենք:

Շնորհակալ եմ Իկերին, առանց քեզ ամեն ինչ պակաս իմաստալի կլիներ»:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

39-ամյա դարպասապահը «Ռեալի» սան է: Նա թիմի կազմում անցկացրել է 510 հանդիպում և 2015 թվականին լքել է ակումբը:

Դարպասապահն Իսպանիայի առաջնությունում 5 անգամ հաղթել է «Ռեալի» հետ խաղը, երկու անգամ նվաճել է գավաթը, 4 անգամ՝ Սուպերգավաթը: Կասիլիասը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան:

Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլիասը դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն և երկու անգամ նվաճել է Եվրոպայի առաջնությունը (2008, 2012):

Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին «Պորտուի» մարզման ժամանակ դարպասապահը սրտի կաթված էր ստացել:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս