Բաժիններ՝

Ատում եմ ինձ` Գլդանի բանտի տեսանյութերը տարածելու համար. Բեդուկաձե

Վրաստանի Գլդանի N 8 բանտի նախկին աշխատակից Վլադիմիր Բեդուկաձեն զղջում է, որ տարածել է թիֆլիսյան բանտի տեսանյութերը, որտեղ բանտարկյալներին ենթարկում են տանջանքների: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»` վկայակոչելով GHN.ge-ն:

«Ես ատում եմ ինքս ինձ: Երանի չանեի այդ քայլը: Նայում ենք` սպանում էին ու սպանում: Ինձ թվում է, թե ես երազում եմ: Ես ոչ մի կերպ չեմ փորձում խուսափել պատասխանատվությունից: Ես ևս եղել եմ այս համակարգի մի մասը, այնպես, ինչպես մնացած 4500-ը: Այստեղ բոլորը դահիճ չեն, բայց այն տոկոսը, որոնք մեղադրվում են տղաներին տանջելու մեջ, պետք է դատվեն: Նրանք սեփական մայրերի կոկորդները կկտրեին, միայն թե վաստակեին Սաակովի գովեստը: Դա հիվանդություն է»,- ասել է Բեդուկաձեն:

Նրա խոսքով` իր ընտանիքն այժմ Ստամբուլում է, և հասարակությունը կիմանա ճշմարտությունը, երբ նրանք լինեն Բրյուսելում:

Բեդուկաձեն նաև հանդիպում է պահանջել Բիձինա Իվանիշվիլիի հետ, բայց միևնույն ժամանակ ասել, որ «դեռ բարձրագոչ հայտարարությունների ժամանակը չէ»:

«Երկրում ամեն ինչ պիտի հանդարտվի: Չեմ ուզում, որ նորից հուզմունք առաջանա: Գիտեմ նաև այն, թե ինչու են նրանք խուսափում իմ հետ հանդիպումից»,- հայտնել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս