Բաժիններ՝

Բեյրութի նահանգապետը նավահանգստում պայթյունից վնասը 3-5 մլրդ դոլար է գնահատել

Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդն օգոստոսի 4-ին նավահանգստում որոտած պայթյունից վնասը գնահատել է 3 – 5 միլիարդ դոլար: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել է LBC հեռուստաալիքը: Աբբուդը նաեւ հայտնել է 10 հրշեջների մահվան մասին, որոնք մեկնել էին միջադեպի վայր, եւ նշել է, որ քաղաքի անօթեւան մնացած բնակիչների թիվը հասնում է հարյուրների: Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում:

Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-0-/34/ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, 4 հազարից ավելին տուժել է: Երկրում սուգ է հայտարարված: Բեյրութում, որն աղետի գոտի է ճանաչվել, երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս