ՌՏՕԱ-ն համեմատել է հանգստի արժեքը Ռուսաստանում, Թուրքիայում և Տանզանիայում
Ռուսաստանի առողջարաններում հանգստանալն ավելի հասանելի է, քան Թուրքիայում եւ Տանզանիայում: Այդ մասին վկայում են Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) տվյալները: Նվազագույն գների չափումը կատարվել է օգոստոսի 2-ի երեկոյան երկու մարդու համար փաթեթային շրջագայությունների համար՝ թռչելով օգոստոսի 8-14-ը, յոթ գիշեր տեւողությամբ եւ ներառյալ թռիչքը, ապրելը եւ սնունդը:
Հանգստի նվազագույն գները գրանցվել են Ղրիմի եւ Կրասնոդարի երկրամասի առողջարաններում, որտեղ գինը տատանվում է 27,5-ից մինչեւ 32,9 հազար ռուբլի: Այնուամենայնիվ, վերլուծաբանները նշում են, որ դա 8-13 տկոսով ավելի թանկ է, քան մեկ շաբաթվա վաղեմության ցուցանիշները: «Ինչ վերաբերում է արտասահմանյան առողջարանների նվազագույն գներին, ապա Թուրքիան տուրիստական փաթեթների մեկնարկային գներով սկսում է դանդաղորեն հասնել Ռուսաստանի առողջարաններին, բայց այն, միեւնույն է, ավելի թանկ է: Այսպես, ամենաէժան շաբաթական շրջագայությունն Անթալիայում (Սիդե) այս ամսաթվերին երկու հոգու վրա (նախաճաշերի համար) նստում է 39,8 հազար ռուբլի:
Տանզանիայի գները նույնպես փոքր-ինչ պակասել են նվազագույն նշաձողով՝ սկսած 133,8 հազար ռուբլի՝ երկու հոգու շրջագայության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերսկսել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի հետ: Այս ամսաթվից թռիչքներ են սկսվել Թուրքիայի այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են՝ Անկարան եւ Ստամբուլը, իսկ օգուստոսի 10-ից սկսած, կվերսկսեն չվերթները Անթալիայի, Բոդրումի եւ Դալամանի առողջարաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: