Հիվանդացությունն աճել է
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համաձայն՝ հանրապետությունում արձանագրված ամենատարածված հիվանդություններն այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում զգալիորեն աճել են։
Այսպես, 2012թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 5836 սուր աղիքային հիվանդություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5441-ի դիմաց։
Ամենատարածված հիվանդությունների՝ վերին շնչուղիների սուր ինֆեկցիաների գծով նույնպես պատկերը մտահոգիչ է. այդ հիվանդությունների թիվը 67 265-ից հասել է 73 045-ի։
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքերը նույնպես շատացել են։ Այս տարվա հունվար-օգոստոսին գրանցվել է ՁԻԱՀ-ի՝ 94 (նախորդ տարվա 51-ի դիմաց), և ՄԻԱՎ-ի 153 դեպք՝ նախորդ տարվա 129-ի դիմաց։