Բաժիններ՝

Հեռավոր արևելքում մոլեգնում է «Խագուպիտ» թայֆունը

«Խագուպիտ» թայֆունը օգոստոսի 6-ի առավոտյան հորդառատ աանձրեւներ կբերի Պրիմորիե, իսկ օգոստոսի 7-ին կտեղաշարժվի Սախալին, որտեղ կառաջացնի տեղատարափներ ու փոթորկալի քամի: Այդ մասին հայտնել են երկու տարածաշրջանների օդերեւութաբանները: «Խագուպիտ» թայֆունը օգոստոսի 5-ին մոլեգնել է Չինաստանի Չժեցզյան արեւելյան նահանգի առափնյակին, իշխանությունները տարհանել են ավելի քան 380 հազար բնակիչների: «Խագուպիտ»-ը այս տարի չորրորդ թայֆունն է դարձել, որը հասել է Չինաստան:

«Լույս օգոստոսի 6-ի գիշերը «Խագուպիտ» թայֆունը… արդեն սովորական ցիկլոնի փուլում կհայտնվի Դեղին ծովի հյուսիսում եւ առավելագույն հարվածը կհասցնի Կորեական թերակղզու հյուսիսային կեսին: Օրվա առաջին կեսին ցիկլոնը կհայտնվի Ճապոնական ծովի հյուսիսարեւմտյան մասում եւ կուղեւորվի դեպի Պրիմորիեի հարավարեւելյան ափ»,-ասվում է Պրիմհիդրոմետի հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 6-ի առավոտյան Պրիմորիեի հարավարեւմտյան շրջաններում կսկսվեն անձրեւներ: Օգոստոսի 7-ին ցիկլոնը կշարունակի շարժվել հյուսիսարեւելյան ուղղությամբ եւ մինչեւ օրվա վերջը դուրս կգա Օխոտի ծովի հարավ-արեւմուտքում, նշում են օդերեւութաբանները: Վլադիվոստոկում առաջիկա գիշերը կսկսվի անձրեւ, սպասվում է սաստիկ քամի: Օգոստոսի 7-ին տեղումները կդադարեն, հաղորդել էԷ ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս