 
                        Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
 
                                    Օգոստոսի 4-ին, ժամը 19։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոզնավար գյուղի մոտակայքում գտնվող մշակովի այգիներում ծառից կախված քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Յուրիկ Գ․-ի (ծնված 1995 թ․) դին ծառից իջեցրել են տեղի ուժերով։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով քաղաքացու դին մոտեցրել են մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող շտապօգնության ավտոմեքենային։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        