 
                        Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Անթիլիասի կաթողիկոսարանը նյութական մեծ վնասներ է կրել
 
                                    Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառով Անթիլիասի կաթողիկոսարանը մեծ վնասներ է կրել։
Այս մասին հայտնում է Cilicia TV-ն:
Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառով Անթիլիասի Մայրավանքը ևս կրել է նյութական մեծ վնասներ։ Վնասվել են Մայր տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների և Կիլիկիա թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։
 
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        